Փարիզյան հյուրանոցում, որտեղ կողոպտել են Քարդաշյանին, ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերվել

10:14, 12 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի քննիչները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել փարիզյան այն հյուրանոցում, որտեղ հոկտեմբերի 2-ին անհայտ անձինք ավելի քան 10 մլն եվրո գումարի թանկարժեք իրեր են գողացել Քիմ Քարդաշյանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների:

Ավելի վաղ հետաքննության աղբյուրները հայտնել Էին, որ հանցագործները մատնահետքեր կամ ԴՆԹ-ի հետքեր չեն թողել: Ինչպես նշում Է ռադիոկայանը, գտնված ԴՆԹ-ի հետքերը ներկայում ուսունասիրվում են:

Հոկտեմբերի 9-ին Daily Mail հրատարակությունը հայտնել Էր, որ հյուրանոցի մոտ հայտնաբերվել Է հափշտակված զարդերից մեկը: Նշվում Էր, որ հանցագործները կարող Էին ԴՆԹ-ի հետքեր թողնել թանկարժեք քարի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am