«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներն ակնկալում են 15.000 զբոսաշրջիկի այց Ուկրաինայի մայրաքաղաք

16:17, 1 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան, ում պատկանող հեռուստաալիքը «Եվրատեսիլ 2017» մրցույթի կազմակերպիչներից մեկն է, ակնկալում է, որ երգի մրցույթի ժամանակ Կիեւ 15.000 զբոսաշրջիկ կժամանի, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն: Քաղաքային իշխանությունների հաշվարկով`երգի մրցույթը դիտելու համար Կիեւ կայցելի 20 հազար օտարերկրացի:

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը Կիեւում անցկացնելու որոշումն ընդունվել է կազմկոմիտեի կողմից սեպտեմբերի 9-ին:

Կիեւում Եվրատեսիլը կանցկացվի քաղաքի կենտրոնում գտնվող սպորտի պալատում: 


© 2009 ARMENPRESS.am