«Թատերական Լոռի» 23-րդ փառատոնին Իրանը հանդես կգա երկու ներկայացումներով

13:14, 1 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատոնի շրջանակում կբեմադրվեն իրանական երկու ներկայացումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-12-ը Լոռու մարզում անցկացվող փառատոնին Իրանը կներկայացնեն բեմադրող-ռեժիսորներ  Ֆարզին Նոբարանին եւ  Սահար Ջամալին իրենց «Մամա Յերմա» եւ «Հայր Օթելլո»  ներկայացումներով:

«Մամա Յերմա»-ն  իսպանացի հայտնի դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի` 1934 թվականին գրված «Յերմա» պիեսի ադապտացված տարբերակն է: Այն պատմում է զավակներ չունեցող մի կնոջ մասին, ով ապրում է Իսպանիայի գյուղերից մեկում:

Փառատոնի շրջանակում այն կբեմադրվի հոկտեմբերի 10-ին, իսկ 2017 թվականին` Թեհրանում:

«Հայր Օթելլո»-ն կբեմադրվի 3 անգամ հոկտեմբերի 10-11-ը:

«Թատերական Լոռի» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1979 թվականին: Այն մեծ ներդրում է ունեցել հայաստանյան թատերական  ոլորտում:


© 2009 ARMENPRESS.am