Տիգրան Բարսեղյանն ազատվել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից
17:25, 30 Սեպտեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Տիգրան Բարսեղյանը Ֆինանսների նախարարի տեղակալ էր նշանակվել 2014 թվականի մայիսին, իսկ մինչ այդ զբաղեցրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
© 2009 ARMENPRESS.am