«Բանանց»-ի 6 ֆուտբոլիստներ հրավիրվել են երիտասարդական հավաքական

17:17, 30 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց»-ի ֆուտբոլիստներ Գրիգոր Մակարյանը, Գևորգ Խուլոյանը, Նաիրի Մինասյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Հակոբ Հակոբյանն ու Օրբելի Համբարձումյանը հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական:

«Արմենպրես»-ը հայտնում է,որ  տեղեկությունը հաղորդում է երևանյան ակումբի լրատվության բաժինը:

Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 7-ին մրցակցի հարկի տակ հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալի Ուելսի ընտրանուն:


© 2009 ARMENPRESS.am