Nintendo-ն կրկին վաճառքի կհանի լեգենդար Famicon կցուրդը

11:37, 30 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Nintendo կորպորացիան սեպտեմբերի 30-ին հայտարարել Է, որ կրկին վաճառքի կհանի իր Famicon լեգենդար ութբիտանոց կցուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ բարձակի նորացված փոքրացված տարբերակի վաճառքները կսկսվեն նոյեմբերի 10-ին: Դրա արժեքը կկազմի 6 458 իեն (շուրջ 65 դոլար), ընդ որում դրա համար սնուցման բլոկը կվաճառվի առանձին. դրա արժեքը կկազմի 1080 իեն (10 դոլար):

Կցուրդն ինքը Ճապոնիայում հայտնվել Է 1983 թվականին եւ ամբողջ աշխարհի գեյմերներին նվիրել Է այնպիսի անմոռանալի հիթեր, ինչպիսիք են Super Mario Bros-ը, Final Fantasy-ն եւ Legend of Zelda-ն:  Ընկերության տվյալներով՝ ամբողջ աշխարհում վաճառվել Է 60 միլիոն Famicon կցուրդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


© 2009 ARMENPRESS.am