Երևանի քաղաքապետը Նորք-Մարաշ վարչական շրջանում ներկա է գտնվել Մարաշի վերածնության տոնին

19:54, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հետ միասին ներկա է գտնվել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Երևանի քաղաքապետը զրուցել է տոնախմբող նորքմարաշցիների հետ, շնորհավորել նրանց Մարաշի վերածնության տոնի առթիվ և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Նորք-Մարաշում առաջիկա տարիներին ևս շարունակվելու են վարչական շրջանի զարգացման ծրագրերը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ:


© 2009 ARMENPRESS.am