Նյու Ջերսի նահանգում գնացքը վթարի է ենթարկվել. տուժել է շուրջ 100 հոգի

18:50, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գնացքը դուրս է եկել գծերից և բախվել Հոբոքեն քաղաքի կայարանի շենքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, միջադեպի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 հոգի, որոշ վագոններում քաղաքացիները փակված են մնացել և չեն կարողացել դուրս գալ:

Լուրջ վնասներ է կրել նաև կայարանի շենք, որի հենասյուներից մեկը քանդվել է, ինչի հետևանքով էլ փլուզվել է առաստաղի մի մասը:

Կայարանի աշխատանքները միանգամից դադարեցվել են, իսկ նրա տարածքում գտնվող քաղաքացիները տարհանվել: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան, երբ կայարանում բավականին մեծ թվով քաղաքացիներ կային:

#Pathtrain service is suspend in #hoboken #njtransit train ....hope all is ok!

Фото опубликовано trinicherry (@trinicherry)


© 2009 ARMENPRESS.am