Վրաստանում կամերային երաժշտության փառատոնին Հայաստանը կներկայացնի «Ալմա Սաքս կվարտետ»-ը

18:35, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 30-ից կմեկնարկի Կամերային երաժշտության միջազգային փառատոն։ Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայացնի «Ալմա Սաքս կվարտետ»-ը (Alma Sax quartet), որտեղից  «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փառատոնն այս տարի կհյուրընկալի երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Ավստրիայից, Բելիգիայից, Լիտվայից, Հայաստանից, Թուրքիայից: Սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 1-ի փառատոնային օրերին կհաջորդի գալա-համերգը` հոկտեմբերի 2-ին:

«Ալմա Սաքս կվարտետ»-ը հիմնադրվել է 1999 թվականին, վերակազմավորվել` 2010թ.-ին: Խումբը վերջերս է վերադարձել Լոնդոնից, որտեղ Բրիտանահայ համայնքային խորհրդի հրավերով մասնակցել է Անկախության 25-ամյակին նվիրված համերգին` հանդես գալով միջազգային և հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններով: 


© 2009 ARMENPRESS.am