Հռոմի պապը հորդորել Է կարգավորել հակամարտությունը Մերձավոր Արեւելքում

14:50, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է միջազգային հանրակցությանը եւ, նախեւառաջ, ՄԱԿ-ին՝ նոր ջանքեր գործադրել Սիրիայում եւ Իրաքում հակամարտությունների կարգավորման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ մարդասիրական օգնության հետ մեկտեղ այսօր Սիրիայում եւ Իրաքում մեր քույրերին ու եղբայրներին ամենից ավելի խաղաղություն Է հարկավոր: Ուստի ես չեմ հոգնում խնդրել միջազգային հանրակցությանը՝ Էլ ավելի մեծ ու նոր ջանքեր գործադրել ամբողջ Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու համար»,-սեպտեմբերի 29-ին հայտարարել Է քահանայապետը՝ Վատիկանում դիմելով Սիրիայի եւ Իրաքի գծով կաթոլիկական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հինգերորդ հանդիպման մասնակիցներին, որը կազմակերպել Է Cor Unum («Միասնական սիրտ») պապական խորհուրդը:

Հանդիպմանը մասնակցում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am