ԱՊՀ-ի մաքսային ծառայությունների կոմիտեի 15-րդ նիստը ծրագրվում Է անցկացնել Հայաստանում

17:48, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 14-րդ նիստի մասնակիցները Տաջիկստանում քննարկել են մաքսանենգության բացահատման եւ դրա կապուղիների արգելափակման համատեղ միջոցառումների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է Տաջիկաստանի մաքսային ծառայության մամուլի ծառայությունը:

Բանակցությունների արդյունքում որոշվել են փոխգործակցության հիմնական ուղղությունները անդրսահմանային ինտերնետ-առեւտուր իրականացնելիս իրավախախտումների հակազդման, թմրամիջոցների անօրինական միջազգային շրջանառության դեմ պայքարի, ԱՊՀ-ի մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների աշխատակիցների որակավորման բարձրացման, մաքսային հետաքննությունների, ինչպես նաեւ կինոլոգիական գործունեության ոլորտում:

Հատուկ ուշադրություն Է դարձվել միջազգային իրավապահ մարմինների ու կազմակերպությունների հետ կոմիտեի համագործակցության զարգացման հարցին: Պլանավորված են մաքսային իրավախախտումների բացահայտմանն ու կասեցմանն ուղղված հատուկ գործողություններ: Նիստի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել՝ փոխանակել տեղեկատվություն եւ համաձայնեցված միջոցներ մշակել անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Նիստին մյասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցներ, ինչպես նաեւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչը: Կոմիտեի 15-րդ նիստը ծրագրվում Է անցկացնել 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am