Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու շուրջ քննարկում չի եղել

16:26, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական ոլորտում թերացումների համար պետք է պատասխան տան անխտիր բոլորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Սեյրան Օհանյանն առավել ևս այս պատերազմական իրավիճակում դրսեւորել է իրեն որպես բանիմաց ռազմական գործչի: Իհարկե, եղան բացասական երեւույթներ, սակայն, կարծում եմ՝ նման մեծ ոլորտում չեն կարող չլինել թերություններ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք պատասխանատվություն կրողների շարքում է նաեւ Սեյրան Օհանյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.

«Եթե հանկարծ քննության ընթացքում պարզվի, որ Սեյրան Օհանյանի մոտ նույնպես եղել են թերացումներ, ապա նա իր չափով կարող է կրել պատասխանատվություն»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերին՝ նա նշեց, որ նման քննարկում չի եղել:  


© 2009 ARMENPRESS.am