Պեսկովը չի բացառել, որ Պուտինը հոկտեմբերին կայցելի Թուրքիա

15:16, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կարող Է այցով մեկնել Թուրքիա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք բացառում այդ հնարավորությունը»,- ասել Է նա: «Երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական միջոցառումները, մենք համապատասխան հայտարարություն  կանենք»,- հավելել Է մամուլի քարտուղարը: 

Սեպտեմբերի 28-ին ավելի վաղ Թուրքիայի Պալատների եւ սակարանների միության ղեկավար Ռիֆաթ Հիսարջիքլիօղլուն ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Թուրքիայի կառավարությունը հոկտեմբերի սկզբին սպասում Է ՌԴ-ի նախագահի պաշտոնական այցին:  

«Մեզ համար շատ հաճելի եւ սպասելի Է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի սկզբին պաշտոնական այցով ժամանի մեր երկիր: Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Թուրքական հոսքը», ինչպես նաեւ Ռուսաստանում թուրք ձեռնարկատերերի նկատմամբ որոշ սահմանափակումների վերացման որոշումը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am