Երեւանում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը

12:29, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հաղորդվում Է ՀԱՊԿ կայքում:

«Սեպտեմբերի 29-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի եւ ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նիստում կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ-ի հակազդման նախագիծը: Նաեւ օրակարգում են արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը:

Քննարկվելու Է նաեւ Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծումը եւ հաջորդ տարի ԱԻՀԽ-ում նախագահության հարցը, ինչպես նաեւ 2017 թվականին անցկացվելիք վարժանքների պլանը:

Համակարգող խորհրդի անդամներ են՝ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարները: 2015 թվականի սեպտեմբերից խորհուրդը նախագահում Է Հայաստանը:


© 2009 ARMENPRESS.am