Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին այցելել են արեւմտյան Կանադայի բնիկների բնակավայր

10:33, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին Կանադայում իրենց շրջագայության երրորդ օրն այցելել են Բրիտանական Կոլումբիայի անձրեւային անտառի բնիկների բնակավայր, որը գտնվում Է  երկրի խաղաղօվկինոսյան ափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեծ Արջի անձրեւային անտառում ամուսիններին դիմավորել են Բելլա Բելլա կղզու Հեյլութսուք բնիկ ժողովրդի համայնքի ներկայացուցիչները եւ նրանց նվիրել են ավանդական զգեստներ:   

Քեյթը եւ Ուիլյամը նաեւ մասնակցել են այն տոնակատարությանը, որը նվիրված Էր Մեծ Արջի անձրեւային անտառի ներառմանը «Համագործակցության երկրների թագուհու անտառային ծածկույթի» ծրագրում: Ծրագիրը նպաստում Է անտառների պահպանմանը:


© 2009 ARMENPRESS.am