Գյումրիում ստացվել է հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

17:58, 27 Սեպտեմբեր, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 34 ԸԸՀ-ն արդեն ստացել է հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

 Գյումրիում ՏԻՄ ընտրություններն այս անգամ կանցկացվեն արդեն փոփոխված՝ համամասնական ընտրակարգով: Ընտրողը քվեարկելու է մեկ  քվեաթերթիկով՝  իր ձայնը տալով մեկ քաղաքական ուժի՝ կուսակցության կամ դաշինքի« այլ  ոչ թե անձի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 34 ընտրատարածքի նախագահ Էդվարդ Բաղրամյանը, ընտրատարածքում քվեաթերթիկի նմուշն արդեն առկա է՝ բոլոր 11 քաղաքական ուժերի անվանումներով:

«Քվեաթերթիկում բացակայում են  411 թեկնածուների անունները« փոխարենը քաղաքական 11 ուժերի անուններն են: Ընտրողը  քվեարկելու է  այն կուսակցության օգտին« որի համամասնական ցուցակում ընդգրկված է իր նախընտրելի թեկնածուն»,-նշեց Էդվարդ Բաղրամյանը:

«Քվեաթերթիկում քաղաքական ուժի անվանման դիմաց նշվում է նաև այդ ուժի համամասնական ցուցակի առաջին երեք համարների անունները« սակայն դա չի ենթադրում« որ քաղաքացիները նշումներ պետք է կատարեն այդ անձանց անունների դիմաց« դրանք ընդամենը քաղաքացիների համար հուշող նշանակություն ունեն»,-հավելեց պատասխանատուն:

 Կուսակցության դիմաց նշումից բացի ցանկացած այլ նշում քվեաթերթիկը դարձնում է անվավեր:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am