ԵՄ-ին անհրաժեշտ են միգրացիոն խնդրի վերաբերյալ առանձին պայմանագրեր Եգիպտոսի և Թունիսի հետ. Մերկել

19:32, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ համաձայնագրի օրինակով համաձայնագրեր կնքի Եգիպտոսի և Թունիսի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, Գերմանիայի կառավարության ղեկավարն առաջարկել է ավելացնել զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը` միգրացիայի խորքային խնդիրները կարգավորելու նպատակով:

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի տվյալներով 2016թ-ին Եվրոպա հասնելու նպատակով Միջերկրական ծովը հատել են 300 հազարից ավելի միգրանտներ, որոնցից 3200-ը կամ մահացել կամ անհետ կորել է: 


© 2009 ARMENPRESS.am