Դոլարը, ռուբլին ու ֆունտը դրամի նկատմամբ արժեզրկվել են

17:51, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 26-ին կազմել է 473.29 դրամ: Այն սեպտեմբերի 25-ի համեմատ արժեզրկվել է 0,11 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.88 դրամ՝ արժևորվել է 1.06 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 612.01 դրամ է՝ սեպտեմբերի 25-ի համեմատ այն նվազել է 3.98 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 26-ին կազմել է 7.40 դրամ` սեպտեմբերի 25-ի համեմատ այն նվազել է 0,04 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 301,59 դրամ, ոսկի՝ 20.369.74 դրամ, պլատին` 16.053.54 դրամ:


© 2009 ARMENPRESS.am