Քեյթ Մոսի քույրը դարձել է Bulgari-ի դեմքը

17:00, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գերմոդել Քեյթ Մոսի քույրը՝ 18-ամյա Լոտի Մոսը, դարձել Է Bulgari իտալական ընկերության դեմքը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Harper's Bazaar-ին, աղջիկը կմասնակցի ոսկերչական տան՝ 2017 թվականի գարուն-ամառ տարեշրջանի աքսեսուարների գովազդային բոլոր արշավներին:

Մոսն արդեն լուսանկարվել Է առաջին ֆոտոշարքում, նկարահանումներն անցկացվել են Հռոմի կիտրոնի այգում: Լուսանկարների հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Մայքլ Ավեդոնն Է: 

Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:

Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը:

Սեպտեմբերի սկզբին բրենդի դեսպան Է հայտարարվել թոփ-մոդել եւ Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկը՝ Լիլի Օլդրիջը:


© 2009 ARMENPRESS.am