Երեւանը ծննդյան տոնին կզարդարվի արևի գույներով

15:20, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանը կձեւավորվի այս տարվա «Երեւան արեւի քաղաք» կարգախոսին համահունչ կարմիր, ծիրանագույն եւ սպիտակ գույներով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի  արտաքին ձևավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նրա խոսքով` մինչեւ հոկտեմբերի 7-ը մայրաքաղաքն օրեցօր տոնական  տեսքի կգա: «Տոնական ձեւավորում կստանան ոչ միայն միջոցառումների անցկացման վայրերն ու փողոցները, այլեւ զանազան գովազդային վահանակները: Երեւանը մեր բոլորի տունն է, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի անմասն չի մնա քաղաքին տոնական տեսք հաղորդելու աշխատանքներին»,-հավելեց Բաղդասարյանը:


© 2009 ARMENPRESS.am