Չինացի գործարարն ավարտել Է միաշարժիչ ինքնաթիռով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը

13:11, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գործարարը եւ նրա անձնակազմի անդամներն ավարտել են միաշարժիչ ինքնաթիռով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Այն սկսվել եւ ավարտվել Է Չինաստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով China Daily թերթին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ճանապարհորդությունն օգոստոսի 7-ին Պեկինի օդանավակայանից սկսվել Է միաշարժիչ տուրբինապտուտակավոր TMB700 ինքնաթիռով:

Թերթի տվյալներով՝ 54-ամյա գործարար Չժան Բոն եւ նրա անձնակազմի անդամները (լրագրող, մեխանիկ, թարգմանիչ եւ ինժեներ) իրենց ճանապարհորդության ընթացքում 44 կանգառ են կատարել 23 երկրներում: Ճանապարհորդությունը տեւել Է 49 օր եւ սեպտեմբերի 24-ին ավարտվել Է Պեկինում: 

Ինքնաթիռը Բերինգի նեղուցից թռչել Է մինչեւ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա, այնուհետեւ՝ Ատլանտիկայի վրայով Իսլանդիա, այնտեղից Էլ՝ մայրցամաքային Եվրոպայով Թուրքիա:  

Նշվում Է, որ Չժան Բոն Beijing Navigation Leisurely Culture Development Co Ltd ընկերության նախագահն Է, որն զբաղվում Է օդաչուների ուսուցմամբ, ինչպես նաեւ ավիացիայի հետ կապված տարբեր ծառայություններ Է իրականացնում: Գործարարը նաեւ նշանակվել Է Մետաքսի ճանապարհի միջազգային ցուցահանդեսի դեսպան:

Ինչպես գրում Է թերթը, իրենց կանգառների ժամանակ նրանք մետաքսե հուշանվերներ են բաժանել, որպեսզի մարդկանց ծանոթացնեն Չինաստանի կողմից առաջարկված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կառուցման նախաձեռնությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am