Ադրբեջանում հարսանեկան շարասյունը վթարի է ենթարկվել

12:36, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գոյոլի շրջանում հարսանեկան շարասյունը վթարի է ենթարկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:

Յենի Գըզըլջա քաղաքում տեղի ունեցած հարսանեկան շարասյունի վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

Վիրավորները տեղափոխվել են Գյանջայի քաղաքային շտապօգնության հիվանդանոց:


© 2009 ARMENPRESS.am