Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ-ից ավտոմեքենայի շարժիչը բռնկվել է

17:09, 25 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 25-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացել, որ Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Astra» մակնիշի 28PR888 (վարորդ՝ Ա. Չ., ծնվ. 1993թ.) և UAZ մակնիշի 89UP888 (վարորդ՝ Ա. Վ., ծնվ. 1994թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.57-ին, մարվել՝ 14.00-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ջերմահարվել դիմապակին: 


© 2009 ARMENPRESS.am