«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղի ժամանակ խաղադաշտ է ներխուժել Իբրահիմովիչի նմանակը

18:31, 24 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկին հաջողվել է ներխուժել խաղադաշտ և մոտենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Որոշ ժամանակ անց մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է երկրպագուին հեռացնել խաղադաշտից: Ուշագրավ է, որ խաղադաշտ ներխուժած երկրպագուն արտաքինից շատ նման է շվեդ հարձակվողին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին հայտավորված չէր:


© 2009 ARMENPRESS.am