Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շուրջ հարյուր մարդ դիմել է ՄԻԵԴ

11:18, 24 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 100 մարդ տուժածի կարգավիճակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Ակնկալվում է, որ այդ դիմումներին ընթացք տալ-չտալու վերաբերյալ եվրոպական դատարանը որոշում կկայացնի մինչև տարեվերջ:

Թուրքիան Ուկրաինայի, Ռուսաստանի, Հունգարիայի և Իտալիայի հետ առաջատարն է «ՄԻԵԴ-ի լավագույն հաճախորդների» ցանկում: Համաձայն վիճակագրության` ՄԻԵԴ օրակարգում ներկայում կա Թուրքիայի դեմ ներկայացված 8 հազար 50 դիմում, որը դատարանի ներկա աշխատանքային բեռնվածության 10,5 տոկոսն է կազմում:

Թուրքիայի դեմ ներկայացված դիմումների զգալի մասում խախտված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «արդար դատավարության» մասին 6-րդ հոդվածը:


© 2009 ARMENPRESS.am