«Բալասանյան դաշինք»-ը և «Գալա» կուսակցությունը դադարեցրել են քարոզարշավը

15:14, 20 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է «Բալասանյան դաշինք»-ի քարոզարշավը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բալասանյան դաշինք»-ի նախընտրական շտաբից:

«Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»,- նշվում է «Բալասանյան դաշինք»-ի հաղորդագրության մեջ:

Ընտրարշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարել է նաև «Գալա» (գաղափարական լիբերալների ալյանս) կուսակցությունը:

Գյումրիում հայտնաբերվել է ավագանու ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու դին:«Մենք նման ահազանգ ստացել ենք: Այս պահին ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են, մանրամասները ճշտվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 


© 2009 ARMENPRESS.am