Նոր Կյանք համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Գարիկ Սարգսյանը

10:43, 19 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Մնացականի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարիկ Սարգսյանի օգտին քվեարկել է 467, իսկ նրա մրցակից՝ ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանի օգտին՝ 400 մարդ:

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1995, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 927: Անվավեր է ճանաչվել 42 քվեաթերթիկ: 


© 2009 ARMENPRESS.am