Տիգրան Դավթյանն ընտրվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն

18:44, 14 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի նոր տնօրեն է ընտրվել Տիգրան Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Տիգրան Դավթյանը ծնվել է 1966թ-ի օգոստոսի 1-ին:

Սովորել է ՄՊՏՈՒ-ում, Ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումում, ԵԳԹԻ-ում և Վրաստանի Մ. Պանիաշվիլիի անվան Երաժշտական Մանկավարժական համալսարանում:

Աշխատել է ՀՀ հեռուստառադիոպետկոմում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում,  Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ էր, իսկ 2014թ.-ից՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ադմինիստրատոր:

Արցախյան ազատամարտի մասնակից է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի: 


© 2009 ARMENPRESS.am