Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ հրդեհ է բռնկվել

22:00, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 31-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


© 2009 ARMENPRESS.am