Հայաստանը կմասնակցի Թբիլիսիում անցկացվելիք գինու զբոսաշրջության առաջին համաշխարհային կոնֆերանսին

20:47, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մասնակցելու է 2016 թվականի սեպտեմբերի 7-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք գինու զբոսաշրջության առաջին համաշխարհային կոնֆերանսին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Միջոցառմանը Հայաստանը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: 


© 2009 ARMENPRESS.am