Չեխիա-Հայաստան հանդիպումը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ

18:51, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների միջև Մլադա Բոլեսլավում կայանալիք ընկերական հանդիպումն այնուամենայնիվ հեռարձակվելու է Հայաստանում: «Հանրային հեռուստաընկերությունը, կարևորելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակումը, այսօր կցուցադրի Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք Չեխիա – Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  հայտնում է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:15-ին և կլինի Առաջինի ուղիղ եթերում:

 


© 2009 ARMENPRESS.am