Ռուսաստանից Թուրքիա առաջին չարտերային չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 3-ին

20:00, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսավիացիան համաձայնեցրել է ռուսական ավիաընկերությունների առաջին հայտերը` դեպքի Թուրքիա չարտերային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին TASS-ին տեղեկացրել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչը:

Դեպի Թուրքիա չարտերային թռիչքներն իրականացնելու են երեք ավիաընկերություններ: «Հայտեր ստացվել են երեք ավիաընկերություններից` «Ազուր Էյր», «Սեվերնիյ վետեր» և «Այ Ֆլայ»: Թուրքիա առաջին չարտերային ուղևորափոխադրումների չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 3-ին»,- ասել է նա:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2016 թվականի օգոստոսի 28-ին ստորագրել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային չվերթերի արգելքի վերացման հրամանագիր: 


© 2009 ARMENPRESS.am