Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել Անկախության օրվան նվիրված հանդիսությունները

17:44, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել օգոստոսի 31-ին պլանավորված պաշտոնական հանդիսությունները՝ նվիրված երկրի Անկախության 25-րդ տարեդարձին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է BBC-ն, նախորդ տարիներին այդ օրը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտնվում Էր հանրության առջեւ: Բայց նախօրյակին հայտնի Է դարձել, որ նա հիվանդության ծանր տագնապ Է ունեցել եւ հիվանդանոց տեղափոխվել ծանր վիճակում: Առայժմ պարզ չԷ՝ արդոք տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարված նախագահի ծանր հիվանդութան պատճառով: Պարզ չԷ նաեւ՝ կկայանա արդյոք ժողովրդական զբոսահանդես, որը տոնի կապակցությամբ սովորաբար անցկացվում Է սեպտեմբերի 1-ին:

Ուղեղի արյան զեղում ախտորոշմամբ Քարիմովի հոսպիտալացման մասին հայտնի Է դարձել այն բանից հետո, երբ նրա դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, այդ մասին օգոստոսի 29-ին գրել Է «Ֆեյսբուք»-ում:

Նույն օրվա երեկոյան Միջին Ասիայի մասին «Ֆերգանա» լրատվական հրատարակությունը հայտնել Է, որ Քարիմովը օգոստոսի 29-ին մահացել Է հիվանդանոցում: Ռուսական գործակալությունները, վկայակոչելով Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրներ, գրել են, որ Ուզբեկստանի առաջնորդի մահվան վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: 

Օգոստոսի 30-ին ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում վերստին տեղեկատվություն Է հայտնվել Իսլամ Քարիմովի վախճանվելու մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ հաղորդումները չի հաստատել:


© 2009 ARMENPRESS.am