Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանի հետ չի քննարկելու Եվրամիությունից դուրս գալը

16:56, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր չԷ խորհրդարանի հետ խորհրդակցել Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգի գործարկման հարցերի շուրջ, որը նախատեսված Է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ առանձին ընդդիմադիր խորհրդարանականներ հայտարարում Էին խորհրդարանի կողմից այդ հարցի քննարկման անհրաժեշտության մասին: Այդ դեպքում նրանք հույսն ունեին, որ ԵՄ-ից դուրս գալու մասին որոշումը, որն ընդունվել Է հունիսի 23-ի հանրաքվեի արդյունքում, կհաջողվի արգելափակել խորհրդարանի քվեարկությամբ: 

«Կառավարության համար ըստ 50-րդ հոդվածի ընթացակարգը նախաձեռնելու կապակցությամբ խորհրդարանի հետ խորհրդակցելու օրենքով նախատեսված ոչ մի պարտավորություն չկա: Եվ այդ դիրքորոշումը պարզորոշ կերպով արտահայտված Է»,- օգոստոսի 30-ին ասել Է վարչապետի ներկայացուցիչը բրիտանացի լրագրողներին:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում լրագրողներին հայտնել Է, որ Եվրամիությունը G20-ի՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարի Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերություն հաստատելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ այդ երկիրը որոշեց դուրս գալ հանրակցությունից:  Նրա խոսքով՝ Brexit-ն այն թեման Է, որը նախեւառաջ պետք Է քննարկվի ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի մակարդակով:

«G20-ի գագաթնաժողովում մենք միայն կարող ենք գործընկերներին հավաստիացնել, որ հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի նոր շրջանակներ ստեղծենք Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության համար: Մեր խնդիրն այդ ազդանշանը տալն Է»,-ասել Է նա: Հունիսի 23-ի հանրաքվեում բրիտանացիների մեծ մասը քվեարկել Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը խոստացել Է կատարել ժողովրդի կամքը:

2017 թվականի սկզբին պլանավորվել Է բանակցություններ սկսել Լոնդոնի կողմից Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ, որը ԵՄ-ի կազմից անդամ պետության դուրս գալու մեխանիզմ Է նախատեսում: Ընթացակարգը կտեւի շուրջ երկու տարի, հաղորդել Է հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am