Սերգեյ Սիմոնյանը հաղթել է իտալացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ

15:35, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մայկոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող  Ջիովաննի Ֆրենին: Մեկնարկային գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ  էր տարել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ:

Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը ընթանում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: 


© 2009 ARMENPRESS.am