Տնտեսությունը գլխավոր թեման կդառնա ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների նիստում

13:43, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական հարցերը կգերակշռեն ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների նիստում, որը հոկտեմբերի 28-ին տեղի Է ունենալու Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:

Ներկայում Բելառուսի մայրաքաղաքում ընթանում Է ԱՊՀ-ին առընթեր մշտական լիազոր ներկայացուցիչների նիստը: Նրանք քննարկում են կառավարությունների ղեկավարների խորհրդի ապագա նիստի օրակարգի նախագիծը:

«Ենթադրվում Է ներառել բազմաթիվ հարցեր, առաջին հերթին, տնտեսական բնույթի»,-օգոստոսի 30-ին Մինսկում լրագրողներին ասել Է Լեբեդեւը: Նա նաեւ պարզաբանել Է, որ օրակարգում կլինեն հարցեր, որոնք վերաբերում են տրանսպորտին, Էներգետիկային, շրջակա միջավայրի պահպանությանը:

Նաեւ, նրա խոսքով, կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ միասին հոկտեմբերին Մինսկում տեղի կանցկացվի ԱՊՀ-ի ֆինանսատնտեսական համաժողով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am