Իտալիայում երկրաշարժից հետո շուրջ հազար տուժածներ մնում են հիվանդանոցներում

12:58, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շուրջ հազար տուժածներ մնում են հիվանդանոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ում Իտալիայի դեսպան Չեզարե Մարիա Ռագալյինին:

«Ընդհանուր առմամբ զոհվածների թիվը մոտենում Է 300-ի, եւ շուրջ հազար մարդ այժմ գտնվում են հիվանդանոցներում: Մոտավորապես 3 հազար հոգի մնացել են առանց օթեւանի, այժմ նրանք ժամանակավորապես տեղավորվել են վրանային ավաններում եւ ժամանակավոր կացարաններում, որոնք նրանց տրամադրել են երկրի իշխանությունները»,-ասել Է դեսպանը:

Օգոստոսի 25-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք ուժեղ հետցնցումներ: Երկրաշարժն զգալի ավերածություններ Է գործել լեռնային ոչ մեծ քաղաքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am