Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ուիլյամ Բըրնսին և Ասո Տավիտյանին

10:16, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։


© 2009 ARMENPRESS.am