Լիտվայի ԱԳ նախարարը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները վերացնելու դեմ

21:03, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ կամ նույնիսկ ավելի խստացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

Նախորդ շաբաթ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ պատժամիջոցները ոչինչ չեն տվել այն ոլորտներում, որոնց վրա պետք է ազդեին: Նա ընդգծել էր, որ պատժամիջոցները վնաս են հասցնում ինչպես Եվրամիությանը, այնպես էլ Ռուսաստանին:

«Եթե մենք ընդհանրապես ոչնչի չենք հասել, ապա պետք է ավելի խստացվեն պատժամիջոցները: Դա ինձ մոտ անհապաղ արձագանք է` ի պատասխան նման մեկնաբանությունների»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:   

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կիրառում է 2014 թվականից` Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով: 


© 2009 ARMENPRESS.am