Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան

20:21, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Հնդկաստան, որտեղ կմասնակցի ամենամյա բարձր մակարդակի խորհրդակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ANI գործակալությունը:

Քերին Դելի է ժամանել Բանգլադեշից, որտեղ հանդիպումներ է անցկացրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:

Հնդկաստանում ԱՄՆ պետքարտուղարը կանցկացնի երեք օր: Գլխավոր միջոցառումը` «Ռազմավարական և առևտրային երկխոսություն»-ը,  նախատեսված է օգոստոսի 30-ին, որում Քերին կնախագահի Հնդկաստանի իր գործըներոջ` Սուշմա Սվարաջի հետ: Դա կլինի այդ ֆորմատով երկրոդ հանդիպումը, սակայն խորհրդակցություններն անցկացվում են 2009 թվականից սկսած:  


© 2009 ARMENPRESS.am