Պուտինը հրաժարվել է մեկնել Թուրքիա` ֆուտբոլային հանդիպում դիտելու

17:47, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնել Թուրքիա` դիտելու ՌԴ-ի եւ Թուրքիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 31-ին Անթալիայում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պետք է մասնակցի Անթալիայում անցկացվելիք ֆուտբոլային հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am