Ֆրանսիայում կտրուկ ավելացել Է ոստիկանությունում ծառայել ցանկացողների թիվը

17:41, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի ազգային ոստիկանությունում ծառայել ցանկացողների թիվն զգալիորեն ավելացել Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցչին: 

Ինչպես հեռուստաալիքին պատմել Է հեռահաղորդակցությունների վարչության աշխատակից Կամիյ Շեզը, անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում եւ Սեն Դենիում  իրականացված ահաբեկչական գործողություններից հետո երկրի իշխանությունները հայտարարել են ոստիկանությունում ծառայության ընդգրկուն հավաքագրում սկսելու մասին:

«Անցած հունվարին մենք կազմակերպեցինք հատուկ քննություն: 36 հազար մարդ ցանկացավ մասնակցել քննությանը, դա գրեթե 50 տոկոսով ավելի Է, քան սովորաբար լինում Է»,-ասել Է նա:

Նրա խոսքով՝ ընդամենն այս տարի ազգային ոստիկանությունը ծառայության Է ընդունել 5 հազար նորակոչիկների:

«Դա սովորականից տասն անգամ ավելի Է»,-հավելել Է Շեզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am