Աստանայում կանցկացվի խաղաղության գագաթնաժողով

16:49, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել Է, որ նոյեմբեր ամսին Աստանայում տեղի կունենա խաղաղության գագաթնաժողով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Նոյեմբերին այստեղ՝ Ղազախստանի մայրաքաղաքում, իմ նախաձեռնությամբ կգումարվի Խաղաղության Աստանայի գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների ղեկավարների, գործիչների մասնակցությամբ»,-ասել Է Նազարբաեւը՝ Աստանայում ելույթ ունենալով «Խաղաղության կառուցումն առանց միջուկային զենքի» միջազգային խորհրդաժողովում:  

Նա նշել Է, որ այս գագաթնաժողովում կքննարկվի հանուն միջուկային զինաթափման մրցանակ սահմանելու եւ այն դրա առաջին դափնեկրին արդեն այս տարի հանձնելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am