Կուբան 2 տոննա դեղամիջոց Է ուղարկել Սիրիա

15:05, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայից 2 տոննա դեղամիջոցներով մեկնած ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՍԱՆԱ սիրիական ազգային գործակալությունը: 

Հավանան բժշկական պատրաստուկներով բեռը Դամասկոսին Է հանձնել Սիրիայի հանդեպ իր արտաքին պարտքի հաշվին: Դեղամիջոցների մատակարարում սկսելու վերաբերյալ երկու պետությունների միջեւ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել ապրիլին:

Գործակալության տվյալներով՝ առաջիկայում Սիրիա կուղարկվեն համանման բեռով եւս մի քանի ինքնաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` РИА Новости


© 2009 ARMENPRESS.am