Facebook-ը փոխել Է նորությունների ընտրման մեխանիզմը

14:11, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը հայտարարել Է թրենդինգի մեխանիզմի ավտոմատացման մասին, որի միջոցով ընտրվում են ցանցում առավել քննարկվող նորությունները՝ գործընթացին մարդկային միջամտության աստիճանը նվազեցնելու եւ կանխակալության մեղադրանքներից խուսափելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, Facebook-ը հրաժարվում Է տարածված գրառումների նկարագրումներից, որոնք կազում Էին նրա խմբագիրները, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:  

Էական փոփոխությունների պատճառ Է դարձել այն սկանդալը, որը բորբոքվեց այս տարվա գարնանը: Այդ ժամանակ Gizmodo պորտալը հայտնաբերել Էր, որ Trending Topics-ի՝ Facrbook-ի ստորաբաժանման աշխատակիցները, որոնք հետեւում են առավել քննարկվող թեմաներին, կանոնավորապես լռության Էին մատնում որոշակի նորություններ՝ չնայած դրանց տարածվածությանը:

Սոցիալական ցանցը հուսով Է, որ վերջին փոփոխությունները կընդլայնեն քննարկվող նորությունների բազմազանությունը, ինչն իրեն կօգնի ներգրավելու նոր օգտատերերի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am