Մերկելն անժամանակ է համարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը

10:26, 29 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցն անժամանակ է, բայց կարող է օրակարգում հայտնվել, եթե Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 28-ին հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:

«Հաշվի առնելով «Միսնկի» իրագործման ընթացքը, ցավոք, ոչ»,- ասել է Մերկելը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի եկել արդյոք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ժամանակը:

Միեւնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Մինսկի համաձայնագրերի կատարման առաջընթացի դեպքում սահմանափակումների վերացումը «կհայտնվի օրակարգում»: «Կարեւոր է աշխատել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Ժամանակը չի սպասում»,- Մերկելի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am