Թթուջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

14:02, 28 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը  00.22-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RS 942 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Տ. Ղ.) ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել՝ 01.14-ին: Այրվել է մեքենայի շարժի հատվածը՝ ամբողջությամբ, և սրահը՝ մասամբ:

 


© 2009 ARMENPRESS.am