Կարկուտը, անձրևը և ուժեղ քամին տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր են վնասել Ծաղկահովտում

12:18, 28 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 19.48-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 17.30-ից միչև 18.00-ն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում տեղացած կարկուտի, անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, կազմվել է հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:

Ըստ նույն նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության՝ Հիդրոմետ ծառայությունը նշված համայնքը չի պաշտպանվում իր հակակարկտային կայանքներով:

 

 


© 2009 ARMENPRESS.am