Մոսկվայում հրդեհից մահացած 17 ղրղզներից մեկն անչափահաս աղջիկ է

15:27, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հյուսիսարևելյան հատվածում` տպագրատան պահեստում, հրդեհից մահացել է 17 մարդ, այդ թվում` 16-ամյա անչափահաս աղջիկ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը: 16 մարդու մարմին է հայտնաբերվել հրդեհված շենքի չորրորդ հարկում, ուր տեղակայված են եղել մահացածների քնարանները, մեկ կին էլ մահացել է հիվանդանոցում:

РИА Новости-ի փոխանցմամբ` զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են, նրանք Մոսկվայում են գտնվել օրինական հիմունքներով: Interfax-ի հաղորդմամբ` հրդեհի առաջացման նախնական վարկածով պահեստի սենյակներից մեկում լամպի անսարքության հետևանքով վառվել են դյուրավառ նյութերն ու թղթերը, և հրդեհն արագորեն տարածվել է ողջ շենքով:


© 2009 ARMENPRESS.am