Առաջիկա օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

13:01, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին առավելապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից, օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 28-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


© 2009 ARMENPRESS.am